-
06.01.2013|
15:59
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ, ում հունվարի 3-ին շնորհվել էր ՌԴ քաղաքացիություն։ Հանդիպման որոշ դրվագներ հեռուստաեթերում ներկայացրել է Առաջին ալիքը։
-
05.01.2013|
23:32
ԱՄՆ-ի Foreign Policy ամսագիրը հերքել է տեղեկատվությունը, որ իբր Վլադիմիր Պուտինին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ:
-
05.01.2013|
23:29
Փետրվարի 24-ին ԱՄՆ կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի 007 գործակալին նվիրված ֆիլմերին, մասնավորապես կցուցադրվի մի հատված (առայժմ կազմակերպիչները չեն հայտնում, թե ո՞ր ֆիլմից), որը 2012-ին բոլորել է 50 տարին:
-
05.01.2013|
23:28
Հունվարի 6-9-ը Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
-
05.01.2013|
23:26
Curiosity մարսագնացը, որ լուսանկարում է Կարմիր մոլորակի մակերևույթը, Երկիր է ուղարկել տարօրինակ մի պատկեր, որ NASA-ում անվանել են մարսյան ծաղիկ:
-
05.01.2013|
23:24
Հյուսիսային Կորեան բացում է սահմանները օտարերկրյա ներդրողների առաջ` այս սենսացիոն իրողությունը հաստատել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը` հաղորդելով, որ խորհրդատվության համար Փխենյանը գերմանացի տնտեսագետների ու իրավաբանների է հրավիրել:
-
05.01.2013|
23:21
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կործանվել է թեթև շարժիչանի ինքնաթիռը, այն ընկել է մասնավոր բնակելի տան վրա: Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող երեք անձինք: տանտերը, ով դեպքի պահին եղել է տանը, տեղափոխվել է հիվանդանոց:
-
05.01.2013|
16:59
Այսօր երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում կնշվի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, որին կհաջորդի Ճրագալույցի Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 17:30-ին: Հաջորդ օրը`հունվարի 6-ին տեղի կունենա Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Այս մասին տեղեկացնում է «Մայր Աթոռը»:
-
05.01.2013|
15:41
Հունվարի 5-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
-
05.01.2013|
15:40
Երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել անհայտ մարդկանց կողմից արևելյան Քենիայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով։